Իտալիայի կառավարությունը կարանտինի ժամկետը երկարաձգում է մինչև ապրիլի 13-ը. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Armenpress 15:53, 1 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու գործողությունների ժամկետը երկարաձգել է մինչև ապրիլի 13-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան:

«Եթե մենք սխալվենք ժամկետներում և շտապենք որոշ քայլեր իրականացնել, ապա ռիսկի  կենթարկենք այս ընթացքում մեր ներդրած ջանքերը: Սա միակ գործուն մեթոդն է մեր տնտեսության շարժիչը գործարկելու, սոցիալական շփումների, ազատությունների վերականգնման համար»,- ասել է նա Իտալիայի խորհրդարանում:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհը երկար է լինելու, քանի որ բացակայում է պատվաստանյութը: Կանխարգելող միջոցառումներն անհրաժեշտ կլինեն նաև անցումային փուլում, որպեսզի վարակի նոր օջախներ չառաջանան:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածաների թիվն անցել է 105 հազարից, մահացածների թիվը՝ 12 հազարից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am