Հարկադիր կատարողը չի կարող ձեռնպահ մնալ վարույթ հարուցելուց

Armenpress 13:39, 1 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը չի ազդում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կատարողական վարույթ հարուցելու հարկադիր կատարողի լիազորության իրականացման, ինչպես նաև դրա շրջանակներում կիրառված արգելանքների վրա։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

«Թեև Ծառայության աշխատանքի արտակարգ ռեժիմի պայմաններում դադարեցվել է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնք ենթադրում են անմիջական շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ, այնուամենայնիվ, գործող օրենսդրության համաձայն՝ հարկադիր կատարողը չի կարող ձեռնպահ մնալ վարույթ հարուցելուց, արգելանքներ կիրառելուց, ինչպես նաև իրավասու չէ օրենքով չնախատեսված հիմքերով լրիվ կամ մասնակի վերացնել կիրառված արգելանքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am