Կուբայում կորոնավիրուսի դեմ պայքարում խստացվում են սահմանափակումները. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի իշխանությունները որոշում են կայացրել դուրս բերել օտարերկրյա նավերը երկրի ջրային տարածքներից, ինչպես նաև դադարեցնել ուղևորափոխադրող ինքնաթիռների թռիչքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է Կուբայի վարչապետ Մանուել Մարրերո Կրուսը:
«Կուբայի կառավարությունը որոշում է կայացրել խնդրել դուրս բերել այն օտարերկրյա նավերը, որոնք դեռ գտնվում են մեր երկրի ջրային տարածքներում: Ստեղծված իրավիճակը նաև նպաստել է, որ դադարեցնենք երկիր ժամանող բոլոր տեսակի ուղևորափոխադրող ինքնաթիռների թռիչքները, քանի որ այն ստեղծում է հավելյալ ռիսկ բնակչության համար»,-նշել է Կրուսը:
Նա տեղեկացրել է, որ կշարունակեն թռիչքներ իրականացնել բեռնափոխադրող ինքնաթիռները:
Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանել Բերմուդեսն էլ իր հերթին հայտարարել է, որ որոշում է կայացվել չեղարկել Աշխատանքի օրվա համար նախատեսված բոլոր միջոցառումները:
Կուբայում կորոնավիրուսի վարակվածության 186 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6:
- «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը կոչ է անում միջազգային հանրությանը
արժանի գնահատական տալ Ադրբեջանի սադրանքներին
- Քուրդ գրողի ֆիլմը Երևանում կմասնակցի «Ոսկե ծիրան» միջազգային
կինոփառատոնին
- Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին
- Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին
- Հորդանանի ԱԳՆ-ն հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին