Մոսկվայից դեպի Երևան պլանավորված թռիչքները չեղարկվել են

Armenpress 15:26, 31 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայից դեպի Երևան մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածի համար ավելի վաղ պլանավորված թռիչքներն այսօրվա դրությամբ չեղարկվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը:
 «Դեսպանությունը մշտական կապի մեջ է ռուսական համապատասխան մարմինների հետ: Տեղեկատվություն ստանալու պարագայում դեսպանությունը կիրազեկի քաղաքացիներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ: 
«Զվարթնոց» օդանավակայանի կայքը ևս հավաստում է, որ դեպի Մոսկվա և Մոսկվայից Երևան ծրագրված թռիչքները չեղարկվել են։ Ի դեպ, դրանք մարտի 31-ի համար պլանավորված միակ ուղղություններն են։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am