Իսպանիայում կորոնավիրուսից մեկ օրում 849 մարդ է մահացել. Euronews

Armenpress 15:23, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 849 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 189 է:

Իսպանիայում ավելացել է ինչպես մահվան, այնպես էլ վարակվածության ցուցանիշների աճի տեմպը: 24 ժամվա ընթացքում գրանցվել է 9 հազարից ավելի վարակվածության նոր դեպք: Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 94 հազար 417:  

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am