Նվազել են բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները. ՏՄՊՊՀ

Armenpress 15:09, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է  երեք խոշոր տնտեսավարողների մոտ իրականացված վառելիքի մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները՝ 2020 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՏՄՊՊՀ-ից, համաձայն արձանագրված տվյալների՝ ռեգուլյար 92 տեսակի բենզինի գինը նվազել է 80-50 դրամով, պրեմիում 95 տեսակինը՝ 80-60 դրամով, սուպեր 98 տեսակինը՝ 40 դրամով: Դիտարկված ժամանակահատվածում արձանագրվել է նաև դիզելային վառելիքի գների նվազում՝ 20-40 դրամով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am