«Յուվենտուս»-ը կարող է վաճառել Ռոնալդուին  

Armenpress 12:44, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Յուվենտուս»-ը կարող է վաճառել Ռոնալդուին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Masseaggero-ն: Ստեղծված իրավիճում թուրինյան ակումբը ըստ ամենայնի չի կարողանա վճարել Ռոնալդուի աշխատավարձը: Այս մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենտուս»-ում տարեկան ստանում է 31 միլիոն եվրո:

«Յուվենտուս»-ի համար հնարավոր տարբերակ կլինի վաճառել պորտուգալացուն այլ ակումբի:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am