«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Բուժքույրեր՝ գթության քույրեր

Armenpress 21:29, 30 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ըստ որոշ տեղեկությունների, կորոնավիրուսով (COVID-19)  վարակվածների մոտ 10 տոկոսը բուժաշխատողներ են, ովքեր իրենց պարտականությունն են կատարել ու կատարում են: Ասում են՝ «Հիպոկրատի երդում» են տվել: Երդումը՝ երդում, բայց մարդ իր հոգու ու խղճի հանդեպ է պատասխանատու: Այսօր ամեն ինչ արվում է, որ կորոնավիրուսն Արցախ չմտնի, եւ այս աշխատանքում մեծ է բուժքույրերի աշխատանքը: ՀՀ-ից Արցախ մտնող Սոթք-Քարվաճառ, Գորիս-Ստեփանակերտ, Խնձորեսկ-Որոտան քաղաք եւ Կապան-Կովսական 4 հիմնական ճանապարհներին գործում են բուժսանիտարական հենակետեր: ԱՀ ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության, ռազմական ոստիկանության աշխատակիցների օժանդակությամբ՝ բուժաշխատողները շուրջօրյա հերթապահություն են անում՝ առանց տրտունջի, գիտակցելով իրենց մեծ դերն այս պահին»: 

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am