ՄՕԿ-ը պաշտոնապես հայտնել է Օլիմպիական խաղերի անցկացման օրերը

Armenpress 17:26, 30 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես ներկայացրել է Տոկիոյի ՕԽ-ի ժամկետները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կմեկնարկեն 2021թ-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: Պարալիմպիակ խաղերի սկիզբը կտրվի օգոստոսի 25-ին և այն կավարտվի սեպտեմբերի 5-ին:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանում` Տոկիո-2020:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am