«Իմ քայլը» խմբակցությունը նախագծերի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց

Armenpress 15:24, 30 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն արտահերթ նիստում քննարկված նախագծերի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  քվեարկությունից առաջ այս մասին վարման կարգով հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Կառավարության առաջարկով գումարված ԱԺ արտահերթ նիստում ընդգրկված էր 4 հարց: Սակայն վերջին՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը հանվեց օրակարգից՝ նիստը նախաձեռնողի առաջարկությամբ: Պատգամավորները քննարկեցին բաժնետիրական ընկերությունների որոշումներն առցանց ընդունելու մասին հնարավորության հարցը, կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու մեխանիզմի ներդրման հարցը և կորոնավիրուսից մահացածներին չհերձելու մասին օրինագիծը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am