Վարչապետը ցավակցեց կորոնավիրուսից մահացածների հարազատներին

Armenpress 13:00, 30 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ցավակցություն հայտնեց  կորոնավիրուսից մահացած անձանց հարազատներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, վարչապետն անդրադարձավ, մասնավորապես, մահվան երկու դեպքերին՝ նշելով, որ երկու պացիենտներն էլ ունեցել են շատ ծանր խրոնիկական հիվանդություններ:

«Նրանցից մեկն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում: Երկրորդն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտից և ինսուլտից առաջացած հետևանքներ: Այս կարգի քաղաքացիների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է պետք, որպեսզի նրանք հանկարծ չվարակվեն, որովհետեւ շատ մեծ ռիսկի դաշտում են հայտնվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am