Հարի Քեյնը կարող է հեռանալ «Տոտենհեմ»-ից

Armenpress 22:30, 29 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը կարող է հեռանալ ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը: Ֆուտբոլիստը, խոսելով ակումբում իր ապագայի մասին, շեշտել է, որ «Տոտենհեմ»-ը չի առաջադիմում կամ էլ ակումբը սխալ ուղղությամբ է գնում: Նա չի բացառել ակումբից հեռանալու հավանականությունը:

Հարի Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմ»-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:          



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am