Կամերային երաժշտության ազգային կենտրոնը օնլայն ներկայացնելու է «Կոմիտաս և Թումանյան-150» համերգը

Armenpress 16:20, 28 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը  մարտի 31-ին, ժամը 20:30-ին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ներկայացնելու է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված լայնամասշտաբ համերգային ծրագրի տեսագրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Գառնի» արգելոց-թանգարանում տեղի ունեցած համերգին մասնակցել են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային և «Հովեր» պետական կամերային երգչախմբերը, ինչպես նաև բազում ճանաչված մենակատարներ:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանցից շատերը փորձում են պահել կապն արվեստասերների հետ վիրտուալ հարթակում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am