«Հաղթանակ» զբոսայգու՝ տարիներ շարունակ անտեսված անտառը նոր շունչ կառնի

Armenpress 16:05, 28 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հաղթանակ» զբոսայգու անտառային հատվածն արդեն անցանելի է, այն շուտով նոր շունչ կստանա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Տասնյակ տարիներ տարածքին մոտենալն անհնար էր: Անհիշելի ժամանակներից այստեղ սանիտարական մաքրում չէր կատարվել: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ստորաբաժանումը նախորդ օրերին բարեկարգման հսկայածավալ աշխատանքներ է կատարել: Դրանք շարունակվելու են՝ զբոսայգու կանաչ հատվածները համաքաղաքացիներին խնամված վերադարձնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am