«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Տնտեսական դժվարության պատճառներից մեկը

Armenpress 21:50, 27 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Պանդեմիան արագացրեց ֆինանսական դժվարությունը, որը կանխատեսում էինք»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա բնորոշմամբ՝  հատկապես զարգացած երկրները որոշակի պատասխանատվություն ունեն աշխարհում տիրող աղքատության, սովի, միգրացիոն ճգնաժամի եւ այլ սպառնալիքների համար. «Որովհետեւ զարգացած երկրներում շատ եսակենտրոն զարգացում է նկատվում, որքան էլ նրանք խոսեն մարդասիրական օգնության,  ազատ տեղաշարժի, աշխատուժի, տեխնոլոգիաների, ֆինանսական միջոցների եւ այլնի մասին: Այնուամենայնիվ, ինքներդ եք տեսնում, որ իրականում  միշտ չէ, որ այդպես է, հատկապես բարձր տեխնոլոգիաներ երբեք նրանք չեն զիջի, նույնիսկ ամենաբարձր գնով չեն համաձայնի վաճառել զարգացող եկրներին: Աշխատուժի մասով՝ իրենք կլանում են այն աշխատուժը, որը որակյալ է՝ առաջարկելով շատ ավելի գրավիչ պայմաններ, եւ դա է պատճառը, որ նաեւ ուղեղների արտահոսք է նկատվում զարգացող երկրներից»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am