Բերեզովսկին կաշխատի Կապարոսի մարզչական շտաբում

Armenpress 20:19, 27 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կաշխատի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում Բերեզովսկին հայտնել է, որ առաջարկ է ստացել Կապարոսից` լինել մարզչական շտաբում: «Կլինեմ օգնականը: Դեռևս չգիտեմ հետագայի համար ինչ կլինի, բայց դարպասապահների հետ աշխատանքը կլինի: Պատրաստ եմ օգնել հավաքականին ամեն կարգավիճակում»,-ասել է լեգենդար դարպասապահը:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկ»-ում, «Դեպորտիվո»-ում և հատկապես «Սևիլիա»-ում մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է: 2019 թվականին Կապարոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am