Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի հանրապետական մաղթանք

Armenpress 11:45, 27 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Այս առիթով դուրս կբերվի նաև Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը։ Արարողությունը բարեպաշտ մեր ժողովրդի համար կհեռարձակվի ժամը 18։00-ին Հայաստանի Հանրային և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ»-նշել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am