Չորրորդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

Armenpress 20:40, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման N զորամասի վարչակազմի սպաների մասնակցությամբ անցկացվել են շտաբային մարզումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են պաշտպանական և հարձակողական մարտերի վարման ընթացքում որոշումներ ընդունելու և գործողությունները համակարգելու կարողությունները, մարտա­կան փաստաթղթերի մշակման, ինչպես նաև կապի միջոցներով աշխատելու հմտությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am