Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Armenpress 12:22, 26 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում մարտի 31-ին տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հայաստանյան դիտորդներն արագ թեստավորում կանցնեն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
«Մենք այսօր արդեն ունենք կորոնավիրուսի ստուգման արագ թեստեր: Եկեք պայմանավորվենք, որ համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ արդյոք դիտորդները ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել դիտորդներին: Նաև մեկնումից առաջ արագ թեստավորվեն, որ համոզված լինենք, որ նրանք վարակված չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ Արցախում մինչև հիմա կորոնավիրուսի ոչ մի դեպք չի հայտնաբերվել, չնայած տասնյակ մարդիկ թեստավորվել են: 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am