«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ավելի բարեկարգ քաղաք, միշտ ժպտացող ստեփանակերտցի

Armenpress 09:15, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ հարցազրույցում ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հպարտությամբ նշել է. «Ճիշտ է, համեմատաբար փոքր քաղաք է, բայց շատ չքնաղ, գեղեցիկ` իր ուրույն կոլորիտով: Ստեփանակերտը վերապրել է պատերազմ, հերոսական դասեր տալով՝ սկսել նոր առաջընթաց ապրել, օր օրի առավել բարեկարգվել եւ միշտ մնացել է վեհ ու կանգուն մեր «Տատիկ պապիկ»` «Մենք ենք, մեր սարերը» հուշարձան-կոթողի նման:  Եվ ինչպես յուրաքանչյուրի համար, ինձ համար էլ մեր մայրաքաղաքը լավագույնն է, այն մեր հայրական օջախն է, եւ ուր էլ գնամ, միեւնույն է, հայրական օջախը՝ մայրաքաղաքը միշտ հետ է կանչում: Պետք է հասնենք այն բանին, որ ունենանք հարմարավետ քաղաք, հարմարավետ՝ նորածնից մինչեւ տարեց մարդու համար, հարմարավետ՝ առողջ եւ որոշակի խնդիրներ ունեցող մարդու համար, հարմարավետ՝ ստեփանակերտցու եւ զբոսաշրջիկի համար, այսինքն, պետք է ունենանք առաջադեմ քաղաք՝ պահպանելով մեր լավագույն արժեքներն ու ավանդույթները: Իսկ ամենակարեւորը՝ միշտ ժպտացող ստեփանակերտցիներով»»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am