«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Անհետաձգելի միջոցառումներ Քաշաթաղի շրջանում

Armenpress 21:44, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախում գործող տեղեկատվական օպերատիվ շտաբի տվյալներով, Արցախում նոր կորոնավիրուսի տարածման դեպք չկա: Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Քաշաթաղի շրջանում իրականացվում են մի շարք համալիր աշխատանքներ: ՀՀ-ից շրջան մտնող երեք հիմնական ճանապարհին գործում են բուժսանիտարական հսկիչ հենակետեր, որտեղ հերթապահում են Քաշաթաղի շրջանային բուժմիավորման բուժքույրերը՝ ԱՀ ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների օժանդակությամբ: Սյունիքի մարզից Քաշաթաղի շրջան մտնող մնացած ճանապարհները փակ են: Ըստ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի տեղեկացման՝ նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով շրջվարչակազմի ենթակայությամբ գործող բաժինների ու վարչությունների ընդհանուր 110-ից ավելի աշխատակիցներից ընդամենը տասնհինգ տոկոսն է աշխատավայրում /պատասխանատուներ, հավաքարարներ, պահակներ/, մնացածն աշխատում են տնից»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am