Չորրորդ զորամիավորման վարչակազմը մասնակցել է կրակային պատրաստության գործնական պարապմունքի

Armenpress 21:17, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաստիքային զենքով կրակ վարելու հմտությունները և սպաների անհատական վարժվածության մակարդակը կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրաձգությունն անցկացվել է երկու փուլով՝ կրակային դիրքերի փոփոխումով և նռնակի նետումով։ Անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ և գրանցել բարձր ցուցանիշներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am