Բելառուսում կորոնավիրուսի հետ կապված շուրջ 23 հազար թեստավորում է կատարվել. ԲԵԼՏԱ

Armenpress 15:15, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված շուրջ 23 հազար թեստավորում է կատարվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Բելտա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ մարտի 25-ի դրությամբ դուրս են գրվել կամ դուրս գրման են պատրաստվում 29 քաղաքացիներ, որոնք վարակված են եղել կորոնավիրուսով: Բուժումից հետո նրանց մոտ թեստը բացասական արդյունք է ցույց տվել: Նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ ներկայում 57 քաղաքացի բժշկական հսկողության ներքո է: Եվս երկու անձ կրկնակի թեստավորման փուլում է:

Բելառուսում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 86 է:

Կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 190-ից ավելի երկրներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am