Պետության կարիքների համար ձեռք  բերվող լամպերը կլինեն էներգախնայող   

Armenpress 10:34, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է լինեն էներգախնայող:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի նիստում «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 115 «կողմ» ձայն:

Նախագծով օրենսդրորեն ամրագրվում է, որ պետության կարիքների ապահովման նպատակով այսուհետև ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am