Սարգիս Ադամյանի վերականգնողական փուլն արագ է անցնում
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանի վերականգնողական փուլը հաջող է անցնում :
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` մեջբերելով Ադամյանի խոսքերը. «Գերմանիայում արտակարգ դրություն է, գրեթե ոչ ոք դուրս չի գալիս տնից. դա արգելված է: Մարզումները ևս դադարեցված են: Բացառություն է արվում միայն վնասվածք ունեցող ֆուտբոլիստների համար, որոնց թվում եմ նաև ևս: Այժմ բնակվում եմ Հայդելբերգում, «Հոֆենհայմի» մարզաբազա գնում եմ ավտոմեքենայով: Վերականգնումս սպասվածից արագ է ընթանում: Եթե ամեն ինչ այսպես էլ շարունակվի, մոտ ժամանակներս կսկսեմ արդեն թեթև վազքեր անել»:
Ըստ Ադամյանի բժիշկների` ֆուտբոլիստը մայիսի վերջին արդեն կկարողանա խաղադաշտ վերադառնալ, եթե, իհարկե, այդ ժամանակ Բունդեսլիգայի առաջնությունը վերսկված լինի:
«Հուսով եմ, որ հունիսին Հայաստանի հավաքականը ևս ընկերական հանդիպումներ կանցկացնի, որոնց կկարողանամ մասնակցել: Շատ եմ լսել Խոակին Կապառոսի մասին: Վստահ եմ, որ նրա գխավորությամբ կառաջադիմենք և կդրսևորենք մեր լավագույն կողմերը»,-ասել է հայ ֆուտբոլիստը: