Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները հետաձգվել են անորոշ ժամկետով  

Armenpress 09:38, 24 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչների ժամկետները կրկին տեղափոխվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ հետաձգվել են Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչները, սակայն հստակ ժամկետներ հայտնի չեն:

Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները գրում էին, թե մայրցամաքային երկու խոշորագույն ակումբային մրցաշարերը կանցկացվեն հունիս մասին: Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Ստամբուլում հունիսի 27-ին, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչը` հունիսի 24-ին լեհական Գդանսկում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am