Հոկեյի աշխարհի առաջնությունը չեղարկվել է

Armenpress 10:32, 22 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկեյի աշխարհի տղամարդկանց 2020 թվականի առաջնությունը չի կայանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան: Այն պետք է մեկնարկեր շվեյցական Լոզան քաղաքում մայիսի 8-24-ը, սակայն չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Դեռևս հայտնի չէ, թե կանցկացվի աշխարհի առաջնությունն այս տարի, թե ոչ:

Հոկեյի միջազգային ֆեդերացիան չեղարկել է միջազգային բոլոր մրցաշարերը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am