Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը վերսկսվելուց հետո էլ կարող է անցկացվել առանց երկրպագուների

Armenpress 10:40, 21 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը վերսկսվելուց հետո էլ կարող է անցնել առանց հանդիսականի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Independent-ը: Պրեմիեր լիգայի ղեկավարությունը հայտնում էր, որ առաջնությունը կսկսվի ապրիլի 30-ից ոչ շուտ:

Այս պահի դրությամբ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել են Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի ազգային առաջնությունները: Հանդիպումներ չեն անցկացվում նաև Եվրոպայի և Չեմպիոնների լիգայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am