ՀՀ ԶՈՒ Սու-30ՍՄ ռազմական ինքնաթիռները հսկում են երկրի օդային սահմանները

Armenpress 19:17, 20 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի օդաչուները նոր ավիացիոն տեխնիկայի յուրացման ծրագրի համաձայն ուսումնամարզական պլանային թռիչքներ են իրականացրել Սու-30ՍՄ կործանիչներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Սու-30ՍՄ կործանիչների թռիչքի տեսագրություն՝ գրառմամբ. «Մեր «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները հսկում են մեր օդային սահմանները»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am