Սեյշելյան կղզիները հնարավոր է եվրոպական թռիչքները դադարեցնի

Armenpress 15:25, 20 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեյշելյան կղզիները հնարավոր է եվրոպական թռիչքները դադարեցնի առաջիկա շաբաթների ընթացքում: Պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված աշխարհում ստեղծված իրավիճակն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սեյշելյան կղզիների Քաղաքացիական ավիացիայի վարչության գլխավոր տնօրեն Ֆլորենս Մարենգոն տեղեկացրել է, որ ազգային օդանավակայանը կմնա բաց՝ աջակցելու այլ ավիափոխադրումներին:

 «Մենք արձանագրում ենք հաճախակիության նվազում բոլոր փոխադրողների կողմից, ինչը նորմալ է, քանի որ առկա է Եվրոպայից այցելուների ժամանակավոր արգելք»,-նշել է նա:

Դեպի կղզիներ թռիչքներ իրականացնող ավիաընկերություններն են «British Airways»-ը, «Air France»-ը, «Edelweiss Air»-ը, «Condor Airlines»,-ը, «Air Austral»-ը:

Քաղաքացիական ավիացիայի տվյալների համաձայն` Սեյշելյան կղզիներ թռիչքներ իրականացնող 14 ավիաընկերություն կա՝ ներառյալ «Air Seychelles»-ը, շաբաթական թռիչքների հաճախականությունը 77 է, ինչը կնվազեցվի մինչև 60:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարկվածների թիվն անցնում է 240 հազարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am