Երևանում կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն

Armenpress 14:20, 20 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կառուցել կամուրջներ» ծրագրի շրջանակում Երևանում հոկտեմբերի 9-12-ը տեղի կունենա Ներառական արվեստի միջազգային փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 9-ին կկազմակերպվի համերգային ծրագիր, իսկ 10-12-ին՝ թատերական լաբորատորիաներ:

Լաբորատորիաների շրջանակում Հայաստանի լավագույն արվեստագետներից շատերը  կվարեն մշակութային խմբակներ՝ թատերական արվեստ, ազգային և ժամանակակից պար, հայկական ազգային երգ, երգչախումբ, գործիքային երաժշտություն, թատերական դեկորացիայի պատրաստում, թատերական զգեստի պատրաստում, թատերական ռեկվիզիտի պատրաստում ուղղություններով։

Այս աշխատանքների արդյունքում կծնվի թատերական ներկայացում՝ Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը»  հեքիաթի հիման վրա գրված սցենարով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am