Պարտադիր ինքնամեկուսացում երկու շաբաթով.ՌԴ-ն խստացնում է սահմաններում վերահսկողությունը

Armenpress 21:17, 19 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտասահմանից Ռուսաստան ժամանած բոլոր անձինք պարտադիր երկու շաբաթով կինքնամեկուսացվեն՝ սկսած ժամանման օրվանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալը: Մեկուսացումը կիրականացվի տնային պայմաններում, եթե այդպիսի հնարավորություն կա: Եթե նման հնարավորություն չկա, ապա քաղաքացիները կտեղակայվեն ժամանակավոր հաստատությունում:

Նահանգապետներին հրահանգ է տրվել համակարգել կարանտինի ապահովման գործընթացը, և ամենօրյա ռեժիմով տրամադրել տեղեկատվություն: Դրանից բացի, մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները, անհրաժեշտության դեպքում, կստանան սոցիալական աջակցություն:

Ռուսաստան վերադարածները պարտավորվում են տարածքային մարմինների «թեժ գիծ» հեռախոսահամարներով կապի մեջ լինել և տեղեկություն տրամադրել իրենց վերադարձի ու արտերկրում գտնվելու ժամկետների մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am