«Յուվենտուս»-ը հատուկ քայլեր է ձեռնարկում Սարիին կորոնավիրուսից պաշտպանելու համար

Armenpress 09:40, 19 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ը հատուկ քայլեր է ձեռնարկում ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին կորոնավիրուսից պաշտպանելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Tuttosport-ը: Ըստ պարբերականի, 61-ամյա մարզիչն այժմ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը եղել է բացասական: Նախորդ տարի Սարին հիվանդացել էր թոքաբորբով, մարզիչը նաև մոլի ծխող է:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 207 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 115 է, մեկ վարակված բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am