Մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը հանուն մեզ️․ «Նորք» հիվանդանոցի բժիշկների կոչը

Armenpress 09:28, 19 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկները հանդես են եկել կոչով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հիվանդանոցի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հրապարակվել են բժիշկների լուսանկարները, որոնք բնակիչներին կոչ են անում մնալ տանը:

«Մենք մնացինք աշխատելու հանուն Ձեզ, Դուք մնացեք տանը հանուն մեզ️: Առողջ եղեք: Սիրով` Նորք ԻԿՀ»,-ասված է գրառման մեջ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am