Ադրբեջանը հրաժարվում է արտասահմանում մնացած իր քաղաքացիներից

Armenpress 17:55, 16 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքների գծով պետկոմիտեն արտասահմանում բնակվող իր քաղաքացիներին դիմել է հայրենիք չվերադառնալ՝ իրենց հարազատներին կորոնավիրուսով վարակվելու ռիսկի չդիմելու, Ադրբեջանի առողջապահության համակարգին լրացուցիչ բեռ չստեղծելու համար եւ խորհուրդ տվել մնալ բնակվելու երկրներում:

Ըստ «Ազադլիգի», այդ հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել արտասահմանում կոմպակտ բնակվող եւ ուսանող ադրբեջանցիների մոտ: Նրանք դա գնահատել են որպես հայրենիքի կողմից իրենցից հրաժարվելու եւ պատասխանատվությունից խուսափելու գործողություն: Թերթը Բաքվի իշխանությունների այդ քայլը որակել է խայտառակություն՝ այն դեպքում, երբ բոլոր պետություններն ամեն միջոց ձեռնարկում են իրենց քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու, առողջությունն ու անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Կամո Բաղդասարյան

Լուսանկարը՝ S.K. LO



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am