Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 18-ի

Armenpress 12:41, 16 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թ ուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 18-ի: Այդ մասին հայտնել Է Daily Sabah թերթը՝ վկայակոչելով նախագահի վարչակազմի կապերի գծով վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունին, տեղեկացնում Է «Արմենպրես-ը: Վարակվածներից չորսը շփվել են այն տղամարդու հետ, որը ժամանել Է Եվրոպայից եւ դարձել ուրքիայում COVID-19-ով վարակված առաջին հիվանդը, մեկ մարդ վարակվել Է Սաուդյան Արաբիա ուխտագնացության ընթացքում: «Մեր կառավարությունը շարունակում Է լուրջ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարում: Ցավոք, ուրքիայում վարակման դեպքերի թիվն այսօր հասել Է 18-ի»,-հայտնել Է Ալթունը: Հրատարակության տվյալներով՝ կորոնավիրուսով վարակման 18 հաստատված դեպքերից յոթ պացիենտներ վերադարձել են եվրոպական երկրներ ուղեւորություններից, եւս երեքը վերադարձել են ԱՄՆ-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am