Կորոնավիրուսի դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում

Armenpress 09:38, 16 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 30 դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ գրանցված կորոնավիրուսի դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, և գիշերն աշխատանքներ են տարվել այդ ձեռնարկության աշխատակիցների շրջանում, որպեսի հասկանանք, թե ովքեր են շփման շրջանակը և մեկուսացնենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ մեկուսացման աշխատանքներն իրականացվել և իրականացվելու են:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am