Կորոնավիրուսով հիվանդների թիվը հասավ 26-ի. արձանագրվել է 3 նոր դեպք

Armenpress 20:14, 15 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 3 հաստատված դեպք, որից երկուսը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ: Ընդհանուր դեպքերի թիվը Հայաստանում հասավ 26-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ժամը 19:30-ի դրությամբ իրավիճակն իր «Ֆեյսբուք»-ի էջում ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք»,-գրել է Թորոսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ մինչև օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն:Սպասվում է ևս մեկ թարմացում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am