«AliExpress Ռուսաստան»-ը պատրաստ է նպաստել Հայաստանի ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին

Armenpress 19:57, 13 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «AliExpress Ռուսաստան» կազմակերպության ղեկավարներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպման սկզբում «AliExpress Ռուսաստան» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեևը ներկայացրել է իրենց գործունեության հիմնական ուղղությունները և սկզբունքները:

Քննարկվել է ժամանակակից պայմաններում էլեկտրոնային առևտրի զարգացման կարևորությունը՝ հաշվի առնելով անկանխիկ գործառնության ընդլայնման անհրաժեշտությունը:

Կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին:

Անդրադարձ է կատարվել էլեկտրոնային առևտրի ընդլայնման տեսանկյունից Հայաստանի ներուժին և հայաստանյան կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առավել արդյունավետ լոգիստիկ լուծումների մշակման հեռանկարի շուրջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am