Մալդիվներում աշխարհում առաջին առողջարանն են բացել կորոնավիրուսային կարանտինի համար

Armenpress 17:33, 13 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալդիվներում աշխարհում առաջին կղզային առողջարանն են բացել այն զբոսաշրջիկներին մեկուսացնելու համար, որոնք կարող են ախտահարված լինել COVID-19 կորոնավիրուսով: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ վկայակոչելով չինական մամուլը եւ Մալդիվների կառավարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հյուրանոցը կառուցել են 10 օրում՝ Վիլիվարու կղզում, որը գտնվում Է Մալե մայրաքաղաքից 24 կիլոմետր հեռավորության վրա:

Հաղորդվում Է, որ բուժանձնակազմն այստեղ անվճար Է աշխատելու մեկուսացվածների համար, իսկ ֆինանսավորումը կատարվելու Է կառավարության հաշվին: Դրա հետ մեկտեղ, սպասարկումը, չինական ԶԼՄ-ների տվյալներով, «կազմակերպում են luxury ոճով»:

Հյուրանոցն ունի 30 համար՝ օդափոխման եւ օդամաքրման փակ համակարգով, երեքանգամյա սնունդով, որը մատուցում են սենյակում, մեծ հեղուկ բյուրեղային հեռուստացույցով եւ ամբողջությամբ համալրված մինի-բարով: Դրսից այցելությունները եւ հյուրերի շփումները միմյանց հետ արգելվելու են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am