Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք է հայտնաբերվել

Armenpress 17:18, 13 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի չորս քաղաքացու մոտ, որոնք վերադարձել են Իրանից եւ Իտալիայից, նոր կորոնավիրուս Է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել Է երկրի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայում նրանք տեղավորված են հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Հիվանդների վիճակը գնահատվում Է որպես նորմալ, կատարվում են բուժման համապատասխան միջոցառումներ»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Այդպիսով՝ ներկայում հանրապետության հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում Է 15 մարդ: Նրանցից 13-ն Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկական՝ Ռուսաստանի եւ Գերմանիայի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am