Իրանն ԱՄՀ-ից հինգ միլիարդ դոլար Է խնդրել կորոնավիրուսի պատճառով

Armenpress 14:25, 12 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)՝ խնդրելով հինգ միլիարդ դոլար տրամադրել կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այդ մասին հայտնել Է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարտի վեցին ես նամակ եմ գրել ԱՄՀ-ի ղեկավար Քրիստալին Գեորգիեւային՝ խնդրելով գործարկել մոտավորապես 5 միլիարդ դոլար գումարի արագ ֆինանսավորման գործիքը՝ հաշվի առնելով մեր երկրում կորոնավիրուսի ընդգրկուն տարածումը եւ կանխարգելման հետագա լուրջ միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ (կորոնավիրուսի բռնկման) տնտեսական հետեւանքներին դիմակայելը»,- գրել Է Հեմաթին Instagram-ում: Իրանի կենտրոնական բանկի ղեկավարի՝ ԱՄՀ-ին դիմելու վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել Է նաեւ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Ավելի վաղ Համաշխարհային բանկի խումբը (Արժույթի միջազգային հիմնադրամ եւ Համաշխարհային բանկ) հայտնել Էր այն երկրներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, որոնց տնտեսությունը ենթարկվել Է կորոնավիրուսի բռնկման հետեւանքներին: Իրանում փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի մասին, գրանցված Է հիվանդության 9 հազար դեպք, 354-ը՝ մահվան ելքով, ավելի քան 2,9 հազար մարդ ապաքինվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am