«Երգեհոնային երաժշտության ժամ» երեկոյին կհնչեն Յոհան Սեբաստիան Բախի երկերը

Armenpress 16:00, 10 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երգեհոնային երաժշտության ժամ» ամենամսյա համերգին այս անգամ հնչելու են Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգը տեղի կունենա մարտի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Կատարումներով հանդես կգան երգեհոնահարներ Հարություն Թագվորյանը, Աննա Բակունցը, Թերեզա Ոսկանյանը, Էմանուելա Քարամյանը, Լուսին Սառաջյանը, ինչպես նաև Գայանե Մաթևոսյանը (սոպրանո), Հայկուհի Հակոբյանը (ֆլեյտա), Աստղիկ Սիրադեղյանը (ջութակ):

Երգեհոնն աշխարհի ամենահին երաժշտական գործիքներից է, որն ստեղծվել է Արևմտյան Եվրոպայում։ Ենթադրվում է, որ այն պատրաստել է հույն Կտեսիբիոսը՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից, որի անվան հետ էլ կապվում է նվագարանի մասին առաջին հիշատակությունը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am