Չորրորդ զորամիավորումում անցկացվել են կապի դասակների հրամանատարների հավաքներ

Armenpress 19:16, 9 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապի միջոցների, տեսադիտարկման համակարգերի կառուցվածքի, շահագործման ու սպասարկման վերաբերյալ զինծառայողների գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորումում անցկացվել են կապի դասակների հրամանատարների հավաքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործնական պարապմունքների ընթացքում անձնակազմը ծանոթացել է տեսադիտարկման համակարգի, օժանդակ սարքավորումների նշանակությանը, տեղադրման, շահագործման, սպասարկման և ապամոնտաժման կարգին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am