Ձյուդոիստ Ֆերդինանտ Կարապետյանը կմասնակցի Եկատերինբուրգի վարկանիշային մրցաշարին

Armenpress 14:26, 9 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը կմասնակցի Եկատերինբուրգի վարկանիշային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կորոնավիրուսի տարածման պատճառով ձյուդոյի մի շարք մրցաշարեր չեղարկվել կամ հետաձգվել են: Կարապետյանը չի մասնակցի Մարոկկոյի վարկանիշային մրցաշարին, փոխարենը նա մարտի 13-ից վարկանիշային միավորների համար կպայքարի Եկատերինբուրգի մրցաշարում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ:  Այն վերջնական տեսքի կբերվի և հրապարակվի 2020 թվականի մայիսի 25-ին: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am