Լարված հանդիպում էր. Վարդան Բիչախչյանը` «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղի մասին

Armenpress 23:24, 7 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Արարատ-Արմենիա»-ից կրած պարտությունը կապեց պահերը չիրացնելու հետ:

«Լարված և դիտարժան հանդիպում ստացվեց «Արարատ-Արմենիա»-ի հետ: Պայքարը հավասար էր: Երկու թիմերն էլ ունեին գոլային պահեր: Այն տպավորությունն էր, որ ով առաջինը գոլի հեղինակ դառնա, նա էլ կհաղթի: «Արարատ-Արմենիա»-ի գոլից առաջ, հետո էլ մենք էլ պահեր ունեինք, չհիրացրեցին, իսկֆուտբոլը գոլից է կախված»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ զրույցում ասացԲիչախչյանը:

Վերջինիս շեշտեց, որ «Շիրակ»-ը գիտեր մրցակից ուժեղ և թույլ կողմերը, բայց կարողացավ օգտագործելդրանք:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության Բարձրագույն խմբի 17-րդ տուրում «Արարատ-Արմենիա»-ննվազագույն հաշվով հաղթեց «Շիրակ»-ին:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am