Գերմանիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 150-ով

Armenpress 14:07, 7 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 684-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այսպիսով՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 150-ով: Մարտի 6-ի առավոտյան վարակվածների թիվը 534 էր:

Դեպքերն արձանագրվում են Գերմանիայի տարբեր հատվածներում՝ Ռեյն-Վեստֆալում, Բավարիայում, Բեռլինում, Համբուրգում և այլն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am