«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներն անվճար բուժում կստանան

Armenpress 21:50, 6 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի 1-3-րդ փուլերի ախտորոշում ունեցող կանայք հնարավորություն կունենան անվճար բուժում ստանալու թիրախային՝ թանկարժեք դեղամիջոցով:   Այս մասին օրեր առաջ   տեղեկացրել էին ոլորտի պատասխանատուները: Հանրության շրջանում, սակայն,  քիչ էր իրազեկվածությունն այն մասին, թե կրծքագեղձի քաղցկեղի որ տեսակի դեպքում է այս դեղը կիրառելի, իսկ բուժումը՝ անվճար:

ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոքչյանը  «ՀՀ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող պացիենտները միայն առայժմ հնարավորություն կունենան բուժում ստանալու թիրախային «Տրաստուզումաբ» դեղով՝ պետական ծրագրի շրջանակում: Ծրագիրը նոր է  ներդրվել եւ կգործարկվի առաջիկա ամսում:

Ծրագրի իրականացման համար  250 մլն դրամ է  ներդրվել եւ դեղարտադրող ընկերության հետ բարեհաջող բանակցությունների արդյունքում հնարավոր է  եղել դեղամիջոցը  ձեռք բերել այն գնով, որպեսզի հնարավոր լինի ծրագիրն իրագործել առաջիկա 3 տարիներին: Ըստ Գյոքչյանի, այս դեղամիջոցը բավական թանկարժեք է, եւ, ցավոք, շատ քիչ պացիենտների էր հաջողվում   քիմիաթերապիային զուգահեռ ձեռք բերել այն սեփական միջոցներով»:

                   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am