Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում բուկլետներ է բաժանում քաղաքացիներին

Armenpress 19:28, 6 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «Այո»-ի բուկլետներ է բաժանում քաղաքացիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջով ապահովել է ուղիղ միացում:

ՀՀ վարչապետի հետ են նաև նրա դուստրերը՝ Մարիամը և Շուշանիկը, ովքեր ծաղիկներ են նվիրում կանանց:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am