Հայաստանի պատվիրակությունը հաջողությամբ է ներկայացել Գեղեցկության Եվրոպայի առաջնությանը

Armenpress 16:38, 6 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղեցկության Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունեցել  փետրվարի 23-24-ը Եկատերինբուրգում, Հայաստանից առաջին անգամ հավաքական թիմով հայկական դրոշի ներքո հանդես են եկել գեղեցկության ոլորտի լավագույն մասնագետները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի պատվիրակությունն աչքի է ընկել բարձր պրոֆեսիոնալիզմով և գիտելիքների հմուտ կիրառմամբ: Մատնահարդարման, վարսահարդարման և բարբերների մրցույթում հայ վարպետները իրենց աշխատանքներով գրավել են բարձր հորիզոնականներ։

Մասնակցող հայկական խմբի մատնահարդարների թիմի ղեկավարը Ռաիսա Ռուբենին է եղել, վարսահարդարներինը՝ Ալինա Ղազարյանը, իսկ բարբերներինը՝ Հարություն Ջուլհակյանը։

Միջազգային CMC կազմակերպության ղեկավարը՝ Անտոնիո Բելանչոն, իսկ փոխնախագահը մեր հայրենակից Վաժա Մխիթարյանը։

Հայաստանում ևս գեղեցկության վարպետները առաջիկայում անմոռանալի օրեր են խոստանում. սեպտեմբերի 18-21-ին Երևանում կայանալու է առաջին համահայկական գեղեցկության փառատոնը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am